Շարմազանով. ՀՀԿ-ն ապրիլի 30-ին կհայտարարի, թե ինչպես է քվեարկելու

Շարմազանով. ՀՀԿ-ն ապրիլի 30-ին կհայտարարի, թե ինչպես է քվեարկելու

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 30-ին՝ ժամը 18:00-ին, կհայտարարի, թե ինչպես է քվեարկելու: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ մամուլի խոնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը:

«Որոշման հիմքում լինելու է երկրի անվտանգությունը և կայունությունը և այս պարագայում ՀՀԿ-ն միասնականություն կդրսևորի», -ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ տարբեր հանրապետականների հրապարակային կարծիքները բացառապես անձնական տեսակետներ են, իսկ կուսակցությունը դեռ որոշում կկայացնի:

Հարցին՝ տեսնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Իմ կարծիքով՝ Նիկոլը չունի քաղաքական և պետական գործչի այնպիսի ու այնքան որակներ, որոնք թույլ կտան նրան արդյունավետ հանդես գալ վարչապետի պաշտոնում, բայց սա իմ անձնական կարծիքն է, իսկ կուսակցությունը դեռ որոշում չունի»:

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ԱԺ-ում մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին: Այդ օրը կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ։

Ընթերցեք նաև.Ֆարմանյան․ ՀՀԿ-ն պետք է միաձայն Փաշինյանին ընտրի, բայց ֆրակցիայի որոշումից չեմ «թռնի»

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---