Սեյրան Օհանյան․ Փաշինյանը իրավունք է վաստակել առաջնորդելու հետագա քաղաքական գործընթացները

Սեյրան Օհանյան․ Փաշինյանը իրավունք է վաստակել առաջնորդելու հետագա քաղաքական գործընթացները

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կոչ է հղել ՀՀԿ-ական պատգամավորներին ու վարչապետի պաշտոնակատար Կարեն կարապետյանին, որում սատարել է ՔՊ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու ընդդիմության պահանջները։

«Մեր երկրում դրամատիկ ոչինչ չի լինի, եթե ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը կղեկավարի Նիկոլ Փաշինյանը, և որին կհաջորդեն քաղաքական համապատասխան ընթացակարգերը: Ինչի՞ց եք վախենում. եթե դուք, ինչպես ասում եք, ժողովրդի ընտրյալն եք և մեծամասնություն, ապա լսե'ք նրա ձայնը, կանգնե'ք նրա կողքին և ապագա նոր խորհրդարանական ընտրություններում վերահաստատեք այն: Եթե երկրի քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանը, իր գաղափարակիցների հետ կարողացել է համախմբել բոլորին, ապա իրավունք է վաստակել առաջնորդելու հետագա քաղաքական գործընթացները», - նշել է Օհանյանը:

«Եթե օբյեկտիվ իրադրության հետ հաշվի չնստենք կամ շարունակենք ընդվզող ժողովրդին դատապարտել, կեղծ տեղեկատվությամբ փորձել շեղել կամ սրել իրավիճակը՝ խառնելով աշխարհաքաղաքական կենտրոններին և ճիշտ ուղղությամբ չտանել ժողովրդի այս հսկայական ներուժը, ապա Հայաստանը կմղենք անհեռանկար արկածախնդրության և դրան հաջորդող պերմանենտ հեղափոխությունների հորձանուտ: Ընդունե'ք սա որպես ընկերոջ՝ երկրի ռազմաքաղաքական իրավիճակին քաջ տիրապետող գործչի պատճառաբանված կոչ: Ուզում եմ Մայիսի 1-ին՝ Աշխատավորների համերաշխության միջազգային տոնին ընդառաջ, փողոց դուրս գանք խաղաղ և հաղթանակած, իսկ 2018 թ.-ի մայիսի 1-ը դառնա իսկապես մեր ժողովրդի համար զարթոնքի, միասնության, գալիք հաղթանակների կերտման սկիզբ», - ասել է նա:

Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---