Փաշինյան․ ՀՀԿ-ի կանխատրամադրվածությունն է՝ չխոչընդոտել ժողովրդի վարչապետի թեկնածուի ընտրությանը![]() 29 ապրիլի 2018 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կանխատրամադրված է չխոչընդոտել մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրություններին։ Այս մասին, «Ազատության» հաղորդմամբ, հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո։ «Եթե կա այդպիսի կանխատրամադրվածություն, առնվազն, կարծում եմ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերվեն», - ասել է նա։ Փաշինյանը շեշտել է, որ, իր կարծիքով, արտահերթ մրցակցային խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունն ակնհայտ է։ Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։ ![]() ![]() Հանդիպման նպատակն իրավիճակից խաղաղ հանգուցալուծում գտնելն է Հանդիպման նախաձեռնողը ՀՀ նախագահն է Նա նշել է, որ ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև շատ ինտենսիվ շփումներ կան «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի և Արցախի ապագայի»,- ասվում է գրառման մեջ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |