Ընդդիմությունն ապրիլի 30-ին փողոցներ չի փակելու29 ապրիլի 2018 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին ընդդիմությունը փողոցներ չի փակելու, քաղաքացիական անհնազանդության այլ ակցիաներ չի իրականացնելու։ Այս մասին է հայտարարել ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի հանրահավաքի ժամանակ։ «Ծայրահեղ անհրաժեշտություն է մի փոքր աշխատել գրասենյակում։ Վաղը առավոտից շատ կարևոր աշխատանք ունեմ ԱԺ-ում՝ պետք է հանդիպեմ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որ օրվա վերջում կարողանամ ձեզ անհրաժեշտ տեղեկատվություն տալ։ Վաղը նորից դադար ենք վերցնում և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չենք իրականացնում, որ հնարավորություն ունենանք ԱԺ-ում մեր գրասենյակում քաղաքական աշխատանքն ավարտին հասցնենք՝ մեր հաղթանակը դե-յուրե արձանագրելու համար»,- ասել է նա։ Փաշինյանը նաև կոչ է արել դադարեցնել ՀՀԿ-ական պատգամավորների հետ հաղորդագրությունների և նամակների միջոցով կոնտակտի դուրս գալն ու նրանց առաջ պահանջներ դնելը։ «Ես վաղը ձեր անունից հանդիպելու եմ նրանց որպես վարչապետի թեկնածու՝ մեր օրակարգը քննարկելու և իրականություն դարձնելու։ Վաղը մինչև ժ․17։00-ն ոչ մի գործողություն չենք իրականացնում։ Իսկ արդեն այդ ժամին ես կլինեմ Նժդեհի հրապարակում ու կհայտնեմ արդյունքների մասին, ու միասին կորոշենք հետագա անելիքները՝ կախված իրավիճակից», - նշել է պատգամավորը։ Փաշինյանն ընդգծել է, որ մայիսի 1-ին 08։00-ից, բոլոր մարզերից ցուցարարները պիտի հավաքվեն Հանրապետության հրապարակում։ «Իսկ թե ինչպես ու որտեղ կանցկացնենք այդ օրը՝ կախված կլինի այդ առավոտ ՀՀ-ում ստեղծված իրավիճակից»,- ասել է նա՝ խոստանալով ստանձնելով վարչապետի պաշտոնը ծառայել ՀՀ-ին ու հայ ժողովրդին։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |