ՀՀ ԶՈւ-ն «Սմերչերի» ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել (վիդեո)

ՀՀ ԶՈւ-ն «Սմերչերի» ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել

PanARMENIAN.Net - Հայաստանի զինված ուժերը վարժանքներ են անցկացրել «Սմերչ» կայանքների ներգրավմամբ: Այդ մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում:

Վարժանքների վերաբերյալ հատուկ ռեպորտաժը կցուցադրվի մայիսի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում «Զինուժ» հաղորդաշարի շրջանակներում:

Ըստ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIPRI) հրապարակած զեկույցի,2016-2017–ին ՀՀ-ն ներկրել է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 200 միավոր Verba/SA-25 դյուրակիր զենիթահրթիռային համալիր, 9M133 «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---