Ընդդիմությանն աջակցած եւ գործից ազատված ՀՀ ԱԳՆ աշխատակիցները Վարդան Օսկանյանին դատի են տվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Վարչական դատարանը ապրիլի 2-ին քննության է ընդունել Հայաստանի արտգործնախարարության նախկին չորս աշխատակիցների հայցերը, ովքեր բողոքարկում են իրենց ազատման մասին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հրամանների օրինականությունը: Նախարարի հրամանը մտադիր են բողոքարկել մամլո եւ տեղեկատվության վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Կարապետյանը, ՆԱՏՕ-ի բաժնի նախկին ղեկավար Մարտա Այվազյանը, Եվրոպայի հարցերով վարչության նախկին խորհրդական, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բարեկամ Առաքել Սեմիրջյանը, եւ Ամերիկայի եւ Կանադայի հարցերով բաժնի ղեկավար Կարինա Աֆրիկյանը: Այս գործով դատավոր է նշանակվել Հովսեփ Բեդեւյանը, սակայն դատական նիստի օրը դեռ չի նշանակվել: Ինչպես հաղորդել է ԱԳՆ նախկին աշխատակիցների պաշտպան Լեւոն Բաղդասարյանը, հեռացումների մասին հրամաններն անօրինական են, եւ նախկին աշխատակիցները պահանջում են վերականգնել իրենց եւ փոխհատուցում վճարել, հաղորդում է Regnum-ը:



Հիշեցնենք, որ օրերս Վարդան Օսկանյանը այս առումով հայտարարել է. «Ես գիտեմ, որ նրանցից ոմանք դատարան են դիմել: Տեսնենք` ինչպիսին կլինի դատարանի որոշումը»: Նշենք, որ ԱԳՆ վերը նշված աշխատակիցներին ազատել են աշխատանքից Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ընդդիմությանն աջակցելու համար: ԱԳՆ ղեկավարությունը գտնում է, որ նման քայլը չի համապատասխանում դիվանագետի կարգավիճակին:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---