Փաշինյան. Պետք է ձգտենք ձևավորել համաձայնության կառավարություն![]() 30 ապրիլի 2018 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Պետք է ձգտենք, որ վարչապետի ընտրությունից հետո ձևավորվի համաձայնության կառավարություն: Այդ մասին հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպմանը: Պատասխանելով խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի հարցին ձևավորվելիք կառավարության մասին՝ Փաշինյան ասել է. «Պետք է արձանագրենք, որ ֆորսմաժորային իրավիճակում է տեղի ունենում հիմիկվա պրոցեսը: Վարչապետի նշանակումն ու կառավարության ձևավորումը պետք է լինեն քաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք: Քանի որ ունենք այսօրվա իրավիճակը, առաջին խնդիրը, որ պետք է լուծվի՝ պետք է արձանագրվի այն շրջանակը, որն ուղղակի կամ անուղղակի դառնում է վարչապետի ընտրության իրականացնողը»: Նա հավելել է նաև, որ կառավարության կազմը պետք է ձևավորվի այդ շրջանակի հետ քննարկումների արդյունքում, քանի որ նպատակն է համերաշխության մթնոլորտի հաստատումը, որտեղ հնարավոր կլինի խաղաղ աշխատանքային պայմաններում քննարկել բոլոր օրհասական հարցերը: «Կառավարության ապագա կազմը կձևավորվի կախված նրանից, թե մայիսի 1-ի քվեարկությունն ինչպիսի պատկեր ցույց կտա: Պետք է ձգտենք ձևավորել համաձայնության կառավարություն»,-ասել է Փաշինյանը: Մայիսի 1-ին խորհրդարանում տեղի կունենան վարչապետի ընտրությունները։ Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։ ՀՀԿ-ն խոստացել է, որ մեկ թեկնածու լինելու դեպքում չի խանգարելու ընտրության պրոցոսին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |