Զախարովա. ՌԴ համար ՀՀ հետ հարաբերություններն առանձնահատուկ են (վիդեո)

Զախարովա. ՌԴ համար ՀՀ հետ հարաբերություններն առանձնահատուկ են

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համարում է, որ ՀՀ և ՌԴ հարաբերություններն առանձնահատուկ են: Այդ մասին նա հայտարարել է հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի «Կիրակնօրյա երեկո» հեռուստահաղորդման եթերում:

Անդրադառնալով այս օրերին Երևանում ծավալվող իրադարձություններին՝ Զախարովան ասել է, որ հայտնած տեսակետը Մոսկվայի ընդհանուր տեսակետն է, ոչ թե իր անձնական կարծիքը:

«Օգտվելով եթերի հնարավորություններից՝ ցանկանում եմ իմաստություն, կամք և աստվածային նախախնամություն մաղթել հայերին: Հնարավոր է, դա դիվանագիտական բառապաշարից չէ, սակայն ժամանակները տարբեր են լինում, և ես ցանկանում եմ հենց դա մաղթել: Եվ ուզում եմ կրկնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար միշտ առանձնահատուկ են եղել»:

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ գրելով, որ ՌԴ-ն միշտ Հայաստանի հետ է:«Ազգը, որն ունի ուժ՝ անգամ իր պատմության ամենադժվարին պահերին չմասնատվելու և պահպանելու հարգանք միմյանց նկատմամբ՝ չնայած տարաձայնությունների, հզոր ազգ է», - գրել էր նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---