Մոսկվայի հայկական եկեղեցին դռները չի փակել հավաքի մասնակիցների առաջ (վիդեո)

Մոսկվայի հայկական եկեղեցին դռները չի փակել հավաքի մասնակիցների առաջ

PanARMENIAN.Net - Մոսկվայի հայկական եկեղեցին հերքել է շրջանառվող այն լուրերը, թե իբր եկեղեցու դռները փակվել են ապրիլի 22-ի հավաքի մասնակիցների առաջ: Որպես ապացույց եկեղեցին ներկայացրել է մուտքերի տեսախցիկների տեսագրությունները:

Եկեղեցու տարածված հայտարարության մեջ, որը տեղադրվել է ֆեյսբուքյան էջում, մասնավորապես ասվում է. «Ի պատասխան այն շահարկումների, թե կիրակի օրը՝ ապրիլի 22-ի երեկոյան, Մոսկվայի հայկական եկեղեցու դռները փակվել են հավաքի մասնակիցների առաջ, ներկայացնում ենք նույն օրվա ժամը 18․00-20.00-ն ընկած ժամանակահատվածում Մայր տաճարի մուտքերի տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում է մարդկանց ազատ ելք ու մուտքը»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ եկեղեցին, որն, ըստ աշխատանքային գրաֆիկի, փակվում է ժամը 19.00-ին, այդ օրը բաց է եղել այնքան ժամանակ, քանի դեռ այցելու է ունեցել։

Ապրիլի 22-ին Մոսկվայի հայկական եկեղեցու հարակից տարածքում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության կազմակերպված ցույցի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ հայ ակտիվիստների: Լուրեր էին շրջանառվում, թե ցույցի ժամանակ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, որը Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրն է, ոստիկանություն է կանչել: Ասում էին, թե ցուցարարները, տեսնելով ոստիկաններին, փորձել են մտնել եկեղեցի, բայց եկեղեցու դռները փակվել են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---