Փաշինյան․ Հավաքվեք Հրապարակում ու տոնեք ձեր հաղթանակը![]() 30 ապրիլի 2018 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին ընդդիմությունը չի անցկացնելու անհնազանդության ակցիաներ՝ ժամը 11:00-ից հավաքվելով Հանրապետության Հրապարակում ու հետևելով ԱԺ-ում վարչապետի ընտրությանը։ Այս մասին է հայտարարել ընդդիմադիր պատգամավոր ու վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը հրապարակում ցույցի ընթացքում։ Հրապարակում էկրանների վրա ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է ԱԺ նիստը։ «Մենք, պատգամավորական ակզմով, կգնանք այդ նիստին մասնակցելու և անմիջապես հետո կմիանանք ձեզ այս հրապարակում», - նշել է նա։ Նա նշել է նաև, որ կոչ է անում չգնալ Բաղրամյան պողոտա։ «Էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետ, էականն այն է, որ կա երկրի ղեկը սեփական ձեռքը վերցրած ժողովուրդ , որը շատ հստակ գիտի՝ ինչ է պետք անել, եթե որևէ մեկը փորձի լկտիանալ, կորցնել իրեն, կորցնել հոտառությունը և տեղը չբերել սեփական ժողովրդին», - նշել է նա՝ խոսելով երկրի ապագայի իր տեսնալանի մասին։ Փաշինյանի հանրահավաքը տոնական էր, չնայած ՀՀԿ-ն պաշտոնապես չի հայտարարել իր թեկնածությունը սատարելու մասին, սահմանափակվելով խոստմամբ, որ չի խոչընդոտի վարչապետի ընտրությանը։ Ավելի վաղ վարչապետի թեկնածուն հանդիպումներ էր անցկացրել բոլոր 4 խմբակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ, պատասխանելով պատգամավորների հարցերին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |