1 մայիսի 2018 - 15:38 AMT
Փաշինյան. Ռազմական ծախսերն իրավիճակին համարժեք պետք է լինեն

Ռազմական ծախսերն իրավիճակին համարժեք պետք է լինեն: Այդ մասին հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ հատուկ նիստում պատասխանելով հանրապետական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին:

«Այսօր ռազմական ծախսերն ավելացնելու անհրաժեշտություն կա», հայտարարել է Փաշինյանը: Նա հավելել է նաև, որ ռազմական բալանսը շեղված է և արագ այն վերականգնելու քայլեր պետք է անեն։

Անդրադառնալով ԼՂ կարգավորման հարցին՝ Փաշինյանն ասել է, որ երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը ԼՂ հարցում փոխզիջման մասին խոսելն այդ մթնոլորտում տարօրինակ է:

ՀՀ ԱԺ-ում ընթանում է վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը։ Առաջադրված է 1 թեկնածու՝ ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ Մայիսի լույս 1-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կարող է փորձել տապալել վարչապետի ընտրությունները։