1 մայիսի 2018 - 18:04 AMT
ՊԲ․ Իրավիճակը հսկողության տակ է, և ոչ միայն Մարտունիում

ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանն ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցով քննարկումների ժամանակ, արտաքին վտանգների մասին խոսելիս, կոչ արեց զանգել Ղարաբաղ, տեսնել՝ ինչ է կատարավում Մարտունիում։

PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն ասաց, որ ոչ միայն Մարտունիում, այլև ամբողջ շփման գծում իրավիճակը վերահսկողության տակ է: Ըստ նրա, միայն հակառակորդը, ինչպես նշվել էր նախկինում, ընդհատումներով տեղաշարժեր է կատարում։

«Ոչ միայն Մարտունիում, այլև ղարաբաղյան հակամարտության գոտու ամբողջ երկայնքով իրավիճակը ՊԲ աչալուրջ վերահսկողության ներքո է գտնվում»,- նշեց նա:

Կարդացեք նաև՝Ապրիլի 30-ից առաջնագծում հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ են նկատվել (վիդեո)