Փաշինյանը կոչ է արել 14:00-ին բացել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը

Փաշինյանը կոչ է արել 14:00-ին բացել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ցուցարարներին բացել դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Կոչ եմ անում ժամը 14.00 վերսկսել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը»,-ասված է Փաշինյանի գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մի խումբ աշխատակիցներ միացել են մայիսի 2-ին սկսված, նախօրեին ընդդիմության հայտարարած համազգային գործադուլի ակցիային։ Մասնավորապես, գործադուլի են միացել օդանավակայանի հաշվառման բաժնի աշխատակիցները։

Օդանավակայանի աշխատանքի ռեժիմը, սակայն, չի խաթարվել՝ թռիչքների ու վայրէջքների ժամկետներում փոփոխություններ չկան։

Ավելի վաղ ընդդիմության առջնորդ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ. կողմ՝ 45, դեմ՝ 56 պատգամավոր է քվեարկել։ Ընդդիմությունը տոտալ գործադուլ և դասադուլ է հայտարարել ի պատասխան ՀՀԿ կողմից վարչապետի ընտրությունների տապալմանը խորհրդարանում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---