Երևանից Վրաստան տանող երկաթուղին փակ է

Երևանից Վրաստան տանող երկաթուղին փակ է

PanARMENIAN.Net - ՀՀ երկաթուղին չի աշխատում: Այդ մասին հայտնել է Հարավկովկասյան երկաթուղու մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը, գրում է Sputnik Արմենիան:

Երևանից Վրաստան տանող երկաթուղին14 տեղից փակ է: Երևան-Գյումրի գնացքը կանգ է առել ճանապարհի կեսին: Հայտնի չէ, թե կկարողանա արդյոք մայիսի 2-ի երեկոյան մեկնել Երևան-Թբիլիսի գնացքը: Այդ մասին ՀԿԵ-ն լրացուցիչ կհայտնի:

Ալոյանը հավելել է. «Ներողություն ենք խնդրում, մեզանից անկախ պատճառներով առաջացած անհարմարության համար»:

Ավելի վաղ ընդդիմության առջնորդ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ. կողմ՝ 45, դեմ՝ 56 պատգամավոր է քվեարկել։ Ընդդիմությունը տոտալ գործադուլ և դասադուլ է հայտարարել ի պատասխան ՀՀԿ կողմից վարչապետի ընտրությունների տապալմանը խորհրդարանում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---