Փաշինյանը կմտածի վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելու մասին

Փաշինյանը կմտածի վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելու մասին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կմտածի ՀՀ վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելու մասին:

Մայիսի 2-ին, պատասխանելով երկրորդ անգամ առաջադրվելու հնարավորության մասին Reuters գործակալության հարցին, Փաշինյանն ասել է. «Կմտածենք և կքննարկենք»:

Ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ անհնազանդության զանգվածային գործողությունները շարունակվելու են: «Մենք չենք հանձնվի»,-ասել է Փաշինյանը, գրում է ՏԱՍՍ-ը: «Մենք կշարունակենք գործադուլն ու անհնազանդությունը»,-ասել է նա:

Փաշինյանը չի բացառել, որ եթե խորհրդարանն արձակեն, իր ղեկավարած շարժումը կարող է բոյկոտել ընտրությունները: Սակայն, նա հավելել է, որ նման որոշում դեռ չի կայացվել:

«Չեմ կարող ասել հիմա...Ամեն ինչ կախված կլինի կոնկրետ իրավիճակից»,-ասել է նա:

ԱԺ-ն երկրորդ անգամ քվեարկության կդնի վարչապետի ընտրության հարցը մայիսի 8-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---