Բակո Սահակյանը ՊԲ հրամկազմի հետ քննարկել է իրավիճակը շփման գծում

Բակո Սահակյանը ՊԲ հրամկազմի հետ քննարկել է իրավիճակը շփման գծում

PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ղեկավարությամբ պաշտպանության բանակի շտաբում հրավիրվել է ծառայողական խորհրդակցություն՝ ՊԲ հրամանատարական կազմի և շտաբի բաժինների ու ծառայությունների պետերի մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու բանակաշինությանը վերաբերող հարցեր, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 30-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն հանգստյան օրերին հաստատված հարաբերական հանգիստ իրադրության, կրկին նկատվել են հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև մայիսի 1-ին: Այդ մասին ասվում է Արցախի ՊՆ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---