Փաշինյան. Արամ Ա-ն ողջունում է շարժումը

Փաշինյան. Արամ Ա-ն ողջունում է շարժումը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Քիչ առաջ ինձ զանգահարեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Վեհափառը ողջունում է մեր շարժումը։ Նրա հետ քննարկել ենք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր լուծումները»,- ասվում է Փաշինյանի գրառման մեջ։

Մայիսի 1-ին տեղի է ունեցել ԱԺ հատուկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր երկրի վարչապետը: Միակ թեկնածուն ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել էին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն, դեմ քվեարկեց Փաշինյանին: Նրան կողմ է քվեարկել 45 պատգամավոր, դեմ՝ 56:

Բողոքելով ԱԺ-ում քվեարկության արդյունքների դեմ՝ մայիսի 2-ի առավոտյան ցուցարարները փակել են Երևանի փողոցներն ու մայրուղիները: Երթևեկությունը մայրաքաղաքում կաթվածահար է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---