2rd.am. «Եթե Քոչարյանը լիներ, նման ճգնաժամ չէր լինի»

2rd.am. «Եթե Քոչարյանը լիներ, նման ճգնաժամ չէր լինի»

PanARMENIAN.Net - 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայք 2.rd.am-ը մեկնաբանություն է տարածել վերջինիս՝ երկիրը լքելու լուրերի վերաբերյալ, որում հիշեցրել է, որ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հերքել է թե նրա Մոսկվա մեկնելու լուրը, թե պրոցեսին մասնակցության տեղեկությունները։

«Մեր խմբագրության կողմից ուզում ենք ավելացնել. վստահ ենք, որ եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակից լիներ Հայաստանի քաղաքական կյանքին ու պետական կառավարմանը, ապա Հայաստանը երբեք նման ճգնաժամի մեջ չէր հայտնվի»,–ասված է 2–րդ նախագահի կայքում հրատարակված հայտարարության մեջ:

Ավելի վաղ Քոչարյանը մեկնաբանել էր Հայաստանում ծավալվող ընդդիմության պայքարը ՀՀԿ իշխանության դեմ ու Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու պահանջը։

«Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Տվե՛ք ինձ իշխանություն, հենց հիմա։ Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես։ Դա կոնկրետ մարդիկ, խորհրդարան, պատգամավորական կոպուսն է, նրանք էլ ինքնասիրություն ունեն։ Ստիպել իրենց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին պատկերացումների դեմ, ստիպել, մարդկանց մեծ քանակով շանտաժի դիմել լրիվ այլ ծայրահեղություն է», - ասել էր նա ՆՏՎ-ի «Շաբաթվա արդյունքներն Իրադա Զեյնալովայի հետ» հաղորդման ընթացքում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---