Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոններ 3 մայիսի 2018 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին hունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը: Նա Եվրոպայի չեմպիոն է հռչակվում արդեն 4-րդ անգամ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն ընթանում է Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում: Եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 7:0 հաշվով հաղթել է սերբ Միխեիլ Կաջայային: Հայաստանը ներկայացնող մեկ այլ մարզիկ՝ Մաքսիմ Մանուկյանը ևս Եվրոպայի չեմպիոն է դարձել, 82 կգ քաշային կարգում: Նա 9:0 հաշվով պարտության է մատնել բելառուս Վիկտոր Սոսնովսկուն: Ավելի վաղ Կարեն Ասլանյանը, որը հանդես է գալիս 67 կգ քաշային կարգում, նվաճել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |