Washington Post. ՀՀ-ն ազատվում է իր «հետխորհրդային հիվանդությունից»

Washington Post. ՀՀ-ն ազատվում է իր «հետխորհրդային հիվանդությունից»

PanARMENIAN.Net - Հայաստանը, կարծես, վերջապես ձերբազատվում է իր հետխորհրդային հիվանդությունից և ուրախությամբ է ընդունում ժողովրդավարական փոփոխությունները շնորհիվ համաժողովրդական շարժման, որը դեռևս կարողանում է փոխլրացման քաղաքականություն վարել ինչպես ՌԴ, այնպես էլ Արևմուտքի հետ: Այդ մասին գրում է Washington Post-ի մեկնաբան Դևիդ Իգնատիուսը:

Նշվում է, որ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած զանգվածային փողոցային ցույցերի արդյունքում հրաժարական տվեց վարչապետ Սերժ Սարգսյանը:

«Եթե Փաշինյանին հաջողվի նոր կառավարություն ձևավորել, դա մեծապես այն հանգամանքի հետևանքը կլինի, որ ոստիկանությունը հրաժարվեց կրակ բացել Փաշինյանին սատարող բազմաթիվ ցուցարարների վրա: Սեփական համաքաղաքացիներին սպանելուց հրաժարվելը հաճախ է սոցիալական փոփոխությունների հիմք հանդիսանում»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ վերջին 25 տարում Հայաստանի հիմնական խնդիրն է եղել ինչպես համադրել արևմտամետ քաղաքական համակրանքը Ռուսաստանից ռազմական կախավածության հետ:

Ըստ հեղինակի, Փաշինյանի բարեփոխիչ թիմակիցները մի քանի գործոն են նշում, որոնք օգնեցին Փաշինյանին ճեղքել «հետխորհրդային ճահիճը»:

«Առաջինը՝ նրա շարժումը բռնի չէ, հենվում է բնակչության լայն շերտերի վրա՝ երիտասարդներից մինչև պապիկներ ու տատիկներ...Երկրորդը՝ Փաշինյանը հրաժարվեց ՌԴ կամ Արևմուտքի կողմը բռնելուց: Նա գնաց մի նեղ ճանապարհով, որը շարժման առաջնորդներից մեկը բնութագրում է որպես հայաստանակենտրոն: Փաշինյանը հանգստացրեց Մոսկվային՝ հայտարարելով, որ մտադիր չէ դուրս գալ ՌԴ հետ ռազմական կամ առևտրային պայմանագրերից, եթե վարչապետ դառնա: Միևնույն ժամանակ, նրա ժողովրդամետ շարժումը համակրանք է առաջացրել Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ ավելի լայն բարեկամական հարաբերությունների հեռանկար բացելով այդ փոքր, պայքարող ազգի համար»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ Փաշինյանի շարժումը փոփոխություններ է խոստանում, «սակայն, ինչպես հաճախ է լինում ժողովրդական ապստամբությունների ժամանակ, դրանց մանրամասները մշուշոտ են»:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---