ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը մանդատը վայր է դրել

ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը մանդատը վայր է դրել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը մայիսի 3-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրությունների ժամանակ դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին, թեև ՀՅԴ խմբակցությունը որոշում էր կայացրել նրա օգտին քվեարկել: «Հակառակ պարագայում խախտած կլինեմ խղճով քվեարկելու իմ սահմանադրական իրավունքը», - ասել էր է նա։ Վարդանյանն ասել էր, որ եթե ՀՅԴ-ն պահանջի, պատրաստ է վայր դնել մանդատը։ «Խմբակցությունս որոշել է քվեարկել Փաշինյանի օգտին, բայց ես չեմ քվեարկելու: Եթե կուսակցությունս պահանջի՝ պատրաստ եմ վայր դնել մանդատս»,- ասել էր նա:

Ըստ գործող օրենքի՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Եթե դիմումը հետ չի վերցվում, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված, հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

ՀՅԴ Գերագույն Մարմինը պահանջել էր պատգամավոր, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից վայր դնել պատգամավորական մանդատը։ «Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը», - ասված է կուսակցության Հայաստանի ԳՄ տարածած հաղորդագրությունում:

Ընթերցեք նաև.Տեր-Պետրոսյան․ Մանդատը վայր դնելու պահանջը հակասահմանադրական է

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---