Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ 35 ստորագրությունը հավաքվել է

Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ 35 ստորագրությունը հավաքվել է

PanARMENIAN.Net - Վարչապետի ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ քանակով ստորագրություններն արդեն կան։

Այս մասին է հայտնել ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում։

Մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության տապալումից հետո մայիսի 8-ին առաջադրվելու համար թեկնածուն պիտի հավաքեր պատգամավորների ձայների 1/3-ը կամ 35 ստորագրություն։

Նիկոլ Փաշինյանին աջակցում են բոլոր խմբակցությունները՝ բացի ՀՀԿ-ից։ Վերջինս վարչապետի թեկնածու չի ունենալու ու հայտարարել է, որ մայիսի 8-ին ձայների 1/3-ը հավաքած թեկնածուն վարչապետ է դառնալու։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---