ԿԳՆ. Բաց թողնված դասաժամերը պետք է լրացվեն

ԿԳՆ. Բաց թողնված դասաժամերը պետք է լրացվեն

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դիմել է ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ հորդորելով ձեռնարկել համապատասխան միջոցներ մինչև ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը լրացնելու համար: Դա նախատեսվում է անել առարկայական ծրագրերի և չափորոշիչների պահանջների կատարումն ապահովելու նպատակով:

Նախարարությունը, սակայն, հիշեցրել է, որ ուսումնական պարապմունքներն ավարտվում են 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Դա նախատեսված է «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետականծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնականհաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններով»:

Վերջին շրջանում ծավալված համաժողովրդական շարժման ցույցերին և քաղաքացիական անհնազանդության գործողույթուններին մասնակցել են նաև բազմաթիվ ուսանողներ և դպրոցահասակ երեխաներ, այդ թվում նաև դասադուլ հայտարարելով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---