ՌԴ-ից դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթների վաճառքը կտրուկ նվազել է

ՌԴ-ից դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթների վաճառքը կտրուկ նվազել է

PanARMENIAN.Net - ՌԴ-ից դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթների վաճառքը կտրուկ նվազել է, ըստ որոշ տուրօպերատորների գործնականում հասնելով զրոյի: Այդ են վկայում Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալները:

Զբոսաշրջիկները սպասում են երկրում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը:

«Որոշ զբոսաշրջիկներ հետաձգել են իրենց ուղևորությունը: Ամռան ամիսների տուրերը դեռ չեն չեղարկվում»,-ասել է «Դելֆին» ընկերության ներկայացուցիչը:

Մինչդեռ այն ռուս զբոսաշրջիկները, որոնք արդեն Հայաստանում են, լուրջ խնդիրներ չեն ունեցել:

«Երևանում և այլ քաղաքներում փակվում են, հետո բացվում որոշ փողոցներ, սակայն այդ գործողություններն ուղեկցվում են երգ ու պարով և ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Միակ խնդիրը երթևեկելու դժվարություններն են, ուստի փոփոխություններ ենք կատարում երթուղու մեջ»,-ասել է «Մուզենիդիս Թավել» ընկերության ներկայացուցիչը:

Նշվում է, որ թեև մայիսի 2-ին շրջափակվել էր նաև դեպի «Զվարթնոց» տանող օդանավակայանը, թռիչքների հետ կապված խնդիրներ զբոսաշրջիկները չեն ունեցել: Սակայն, շատերը ստիպված են եղել ոտքով հասնել օդանավակայան: Նշվում է, որ նույն օրը երեկոյան դեպի օդանավակայան տանող ճանապարհը բաց էր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---