Նիժնի Նովգորոդում բեռնատարով ճանապարհ են փակել ջեռուցման թանկացման դեմ բողոքելով

Նիժնի Նովգորոդում բեռնատարով ճանապարհ են փակել ջեռուցման թանկացման դեմ բողոքելով

PanARMENIAN.Net - ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում բնակիչները ինքնաբուխ խաղաղ ցույց են անցկացրել՝ բողոքելով ջեռուցման վարձերի թանկացման դեմ։

«Նովայա Գազետայի» հաղորդմամբ, բնակիչները 1,5 հազարից 12 հազար ռուբլի լրացուցիչ վճարների հաշիվներ են ստացել, ինչից հետո բողոքի դուրս եկել։ Բնակիչների հիմնական մասին փորձել են 6000-ական ռուբլի ավել վճարել։

Մոտ 300 հոգի հավաքվել է «Վոլգաէներգոսբիտ» ընկերության գլխամասի մերձակայքում։ Բողոքի վայր է բերվել բեռնատար՝ կցորդով, որով փակել են պողոտան, ուր գտնվում է ընկերության գլխամասը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---