Արմեն Սարգսյանն ընդունել է արաբական երկրների դեսպաններին

Արմեն Սարգսյանն ընդունել է արաբական երկրների դեսպաններին

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Քուվեյթի ու Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարներին:

Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին՝ հատկապես տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել դիվանագետներին՝ իրենց երկրներում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար, որը նրանց հնարավորություն է տվել ոչ միայն պահպանել ազգային ինքնությունը, այլ նաև զարգանալ և ակտիվորեն մասնակցել այդ երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: Դիվանագետները հույս են հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի Սահմանադրության և օրինականության շրջանակներում՝ կարևորելով Հանրապետության նախագահի ջանքերն այդ գործում:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ Փաշինյանն արդեն պաշտոնապես առաջադրվել է վարչապետի թեկնածու:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---