ՀՀ նախագահը՝ The Independent-ին. Պատրաստ եմ կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև

ՀՀ նախագահը՝ The Independent-ին. Պատրաստ եմ կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բրիտանական The Independent-ի հետ հարցազրույցում ասել է, որ հայաստանյան վերջին իրադարձությունների ընթացքում արել է որոշ բաներ, որոնք նախագահից սովորաբար չեն սպասում։

Ապրիլի 21-ի հանրահավաքի ժամանակ Հայաստանի նախագահը եկավՀանրապետության հրապարակ` Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։

ՀՀ նախագահը խոսել է իրմիջնորդականդերի մասին` ասելով, որ դա բավականին բարդ էր, բայց անհնար է իր աշխատանքը կատարել գրասենյակում նստած։ ՀՀ նախագահը նշել է նաև, որ պատրաստ է իր դերը կատարել, եթե կարիքը լինի։«Ես պատրաստ եմ կրկին ներգրավվել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, պատրաստ եմկանգնել ոստիկանի և ցուցարարի միջև, եթե հարկ լինի»,- ասել է նա։

ՀՀ նախագահը նշել է, որ ինքը գիտնական է ու շատ քիչ բան կարող էր կանխատեսել վերջին իրադարձությունների առումով։ «Մարդիկ մեքենաներ չեն։ Նրանք ավելի բարդ են»,- ասել է Սարգսյանը, գրում է Sputnik Արմենիան։

Սարգսյանը շեշտել է, որ Փաշինյանի և նրա գործընկերների կալանքը իրադարձությունների այն զարգացումը չէր, որն ինքն կարող էր ողջունել։ Հենց դրանից հետո նա հրավիրել է Սերժ Սարգսյանի և պաշտոնատար անձանց հետ հանդիպումը։

«Գաղտնի հանդիպումները մնում են գաղտնի, բայց արդյունքների մասին ինքներս կարող ենք դատել»,- ասել է նա։

Սարգսյանի խոսքով` երկրի նոր ղեկավարությանը շատ խնդիրներ են սպասում։«Պարոն Փաշինյանն իրեն դրսևորել է որպես տաղանդավոր քաղաքական գործիչ, բայց կառավարության ղեկավարումը բոլորովին այլ խնդիր է»,- ասել է նախագահը։

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ Փաշինյանն արդեն պաշտոնապես առաջադրվել է վարչապետի թեկնածու:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---