ԶԼՄ. Եվգենիա Մեդվեդևան կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում 5 մայիսի 2018 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն, 18-ամյա Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) կարող է փոխել սպորտային քաղաքացիությունը հայկականի, քանի որ նրա հայրը գործարար Արման Բաբասյանն է: Այդ մասին հայտնում է «Վես սպորտ» գործակալությունն իրազեկ աղբյուրի վրա հղումով: Նշվում է, որ Մեդվեդևան հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում, երկարացնելու համար իր մասնակցությունը պաշտոնական մրցումներին: Նաև, ըստ պարբերականի, գեղասահորդուհին կտեղափոխվի Կանադա, որտեղ կաշխատի հայտնի մարզիչ Բրայան Օրսերի հետ: Ըստ ԶԼՄ-ների, նա կարող է մեկնել Կանադա արդեն հունիսին, Ճապոնիայում կայանալիք ցուցադրական ելույթներից հետո: Ավելի վաղ Սպորտի և կրթության «Սամբո-70» կենտրոնի գլխավոր տնօրեն Ռենատ Լայշևը հաստատել էր ԶԼՄ-ների այն տեղեկությունը, որ Մեդվեդևան ավարտել է համագործակցությունն իր մարզիչ Էթերի Տուտբերիձեի հետ: Նա նաև նշել էր, որ Մեդվեդևան կշարունակի մարզվել «Սամբո-70» կենտրոնում, բայց մեկ այլ մարզչի մոտ: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |