Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 3000 կրակոց

Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 3000 կրակոց

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ից մայիսի 5-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում պահպանվել է նախորդ շաբաթվանից հաստատված լարվածությունը: Մասնավորապես՝ ապրիլի 30-ից սկսած, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու տեղաշարժեր: Առաջնային գծում հաստատված օպերատիվ իրադրությունը գնահատելու նպատակով մայիսի 3-ին կայացել է ԵԱՀԿ առաքելության դիտարկումը, որն անցել է առանց խախտումների և հաստատված ժամանակացույցի համաձայն:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 3000 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---