Շիրակի պետհամալսարանի ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը

Շիրակի պետհամալսարանի ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը

PanARMENIAN.Net - Շիրակի պետական համալսարանի դիմաց բողոքի ակցիա է: Ռեկտոր Սահակ Մինասյանը բուհի դիմաց փորձել է խոսել ցուցարարների հետ և պատասխանել նրանց մեղադրանքներին:

«Լինելով ՀՀԿ անդամ՝ հայտարարում եմ, որ բուհը քաղաքականացնելու առումով ոչ մի քայլ չեմ արել», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Մինչդեռ ցուցարարները չեն ցանկացել լսել ռեկտորին՝ պահանջելով նրա հրաժարականը:

ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ աշխատանքից ազատված դասախոս Հովհաննես Խորիկյանը հայտարարել է, որ մինչև ժամը 14:00-ն իրենք կսպասեն ռեկտորի հրաժարականին: «Դրանից հետո հետագա գործողությունների մասին կհայտնենք», - նշել է նա:

Ուսանողներից մեկն էլ ասել է, որ եթե ռեկտորը հրաժարական չտա, ապա իրենք կմտնեն բուհ ու նստացույց կանեն:

Մայիսի 5-ին ՇՊՀ դասախոսական կազմի ներկայացուցիչներն ու ուսանողները ցույց են անում՝ պահանջելով ռեկտորի հրաժարականը:

Ավելի վաղ դասախոս Հովհաննես Խորիկյանն ասել էր. «7 ամիս շարունակ պայքարում էինք ռեկտորի ապօրինությունների և կամայականությունների դեմ, մինչդեռ մեզ որոշեցին աշխատանքից ազատել: Ռեկտորի հաշվետվությունից հետո տեսնում ենք, որ բուհը ֆինանսական աղետի առջև է կանգնած՝ 242 մլն դրամի բացասական շեղում կա»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---