Թանկյանը մայիսի 7-ի երեկոյան կլինի Երևանում 5 մայիսի 2018 - 23:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին՝ ժամը 20։05-ին, SOAD մենակատար Սերժ Թանկյանըկլինի Երևանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝նշելով․ «պատրաստվենք դիմավորման հզոր արարողության»։ Մայիսի 8-ին ԱԺ-ում օրենքի ուժով գումարված հատուկ նիստ է կայանալու, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է։ Մայիսի 2-ին Թանկյանը խոստացել էր մոտ ժամանակներս գալ Հայաստան ու միանալ իշխանության հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ցուցարարներին։ «Շատ տխուր եմ, որ ցայսօր չեմ կարողացել անձամբ միանալ ձեզ սարսափելի վիրուսի պատճառով, սակայն ուշադիր հետևում էի ու մեկնաբանում, երբ զգում էի, որ դա կարող է փոխել իրավիճակը։ Խոստանում եմ շուտով լինել այդտեղ։ Անարդարության բազմաթիվ տարիներից հետո մենք հաղթեցինք այս մարտում։ Մեր երկրի ներկան ու ապագան կախված է ձեր խաղաղ ակցիաներից», - նշել է նա։ Թանկյանը նաև կարծիք էր հայտնել, որ Փաշինյանի ղեկավարությամբ երկիրը ռեֆորմներ են սպասում։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |