Deutsche Welle. Հայաստանի պես Ռուսաստանում չի ստացվի

Deutsche Welle. Հայաստանի պես Ռուսաստանում չի ստացվի

PanARMENIAN.Net - Կարելի է անվերջ համեմատել բողոքի շարժումները տարբեր երկրներում, սակայն դա օգուտ չի տա՝ և պատմությունը, և ավանդույթները, և հանրային տրամադրությունները շատ տարբեր են, էլ չասած քաղաքական ու իրավակիրառական կարգի մասին, ասվում է Deutsche Welle-ի հոդվածում:

Եթե Հայաստանում բողոքի յուրաքանչյուր նոր օր մասնակիցների քանակի առումով հերթական ռեկորդն էր սահմանում, ապա Ռուսաստանում գնալով ավելանում էր ձերբակալվածների թիվը, իսկ մայիսի 5-ին թարմացվեց 1993-ի ռեկորդը: Իշխանությունները ցուցադրական դաժանությամբ պատասխանեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության նախօրեին տեղի ունեցած իրոք զանգվածային ցույցերին:

«Հայաստանյան իրադարձությունները խորապես տպավորել են ինչպես ՌԴ ընդդիմությանը, այնպես էլ իշխանություններին: Մի կողմը որգեշնչված էր խաղաղ բողոքի հաջողություններով, մյուս կողմը՝ տարակուսում, թե ինչպես կարելի էր նման բան թույլ տալ: Հավանաբար, Կրեմլում այն, որ Հայաստանը հրաժարվեց բռնի ուժով ճնշել շարժումը, ընկալում են որպես թուլության և իշխող կուսակցության ու վարչապետի հրաժարականի պատճառ: Այստեղից էլ դաժանությունը՝ ՌԴ իշխանությունները ցույց են տալիս, որ մտադիր չեն հրաժարվել ահաբեկման ու ճնշման մեթոդներից փողոց դուրս եկողների դեմ: Հակառակ այդ ջանքերին, բողոքի շարժումները չեն մարում, ընդ որում արդեն ոչ միայն բողոքի մայրաքաղաքներում, այլ նաև այն շրջաններում, որոնք հանդուրժող էին համարվում Պուտինի հանդեպ»,-ասվում է հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ բողոքի այս ալիքի նորամուծություններից էին հայկական դրոշները հանրահավաքների որոշ մասնակիցների ձեռքում՝ որպես փոփոխությունների խորհրդանիշ:

Նշվում է, որ նախորդ շաբաթ հայտնված կարգախոսը՝ «Կարողացան հայերը, կկարողանանք և մենք» հիմա չափից լավատեսական է թվում ռուսական ընդդիմության համար:

«ՌԴ բազում քաղաքներում հազարավոր մարդիկ չվախեցան դուրս գալ բողոքի ցույցի, առավել ևս, որ արդեն գրեթե ամառ է, հանգստյան օրեր: Արդյոք դա նշանակում է, որ եկել է նոր քրեական հետապնդումների ժամանակը, կիմանանք արդեն երդմնակալությունից հետո: Սակայն մի բան հստակ գիտենք. Հայաստանի պես Ռուսաստանում հաստատ չի ստացվի»,-ասվում է հոդվածում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---