ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար կլինի Արմենուհի Կյուրեղյանը

ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար կլինի Արմենուհի Կյուրեղյանը

PanARMENIAN.Net - ՀՅԴ խմբակցության քարտուղար կլինի Արմենուհի Կյուրեղյանը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է համանուն խմբակցության ղեկավար Արմեն Ռոստամյանը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ով ԱԺ-ում կփոխարինի Աղվան Վարդանյանին, Ռուստամյանն ասել է, որ ցուցակում հաջորդը Ռուզաննա Առաքելյանն է ու դեռևս հստակ չէ՝ արդյոք նա կփոխարինի Վարդանյանին։«Դա նաև իր ցանկություններից է կախված։ Առայժմ հստակ չէ, բայց ցուցակով հաջորդը նա է», - ընդգծել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Ռուստամյանն անդրադարձել է նաև Աղվան Վարդանյանի մանդատը վայր դնելու հետ կապված հրապարակումներին, մասնավորապես, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականին, հայտնում է «Առաջին նախագահն է շատ ակտիվացել այդ թեմայի հետ կապված։ Մի բաժակ ջրում փոթորիկ են փորձում ստեղծել, բայց շատ պարզ բան է կատարվել։ Եթե սահամանադրության նախատեսված իրավունքի մասին են խոսում, ապա Աղվան Վարդանյանը հենց դա էլ արել է՝ իր համոզմունքով չի մասնակցել քվեարկությանը, իր խղճով առաջնորդվելով՝ վայր է դրել մանդատը», - նշել է Ռուստամյանը։

Նա նաև հիշեցրել է, որ Վարդանյանին կուսակցությունից հեռացնելը ևս չի հակասում Սահմանադրությանը և դա արվել է կուսակցության ներքին կանոնակարգի համաձայն։

ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրությունների ժամանակ դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին, թեև ՀՅԴ խմբակցությունը որոշում էր կայացրել նրա օգտին քվեարկել:ՀՅԴ Գերագույն Մարմինը պահանջել էր պատգամավոր, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից վայր դնել պատգամավորական մանդատը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը քննել է ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը և համապատասխան որոշում կայացրել՝ հեռացնելով նրան կուսակցությունից:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---