4 ապրիլի 2008 - 19:39 AMT
ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը ռուսական պատվիրակությունը գլխավորելու է ՌԴ Պետդումայի խոսնակը
ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ռուսական պատվիրակությունը գլխավորելու է ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:

Հայաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է ապրիլի 9-ին Երեւանում: Գործող վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջնորդ Սերժ Սարգսյանը հաղթանակ է տարել Հայաստանում փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում` հավաքելով ձայների 52,82 տոկոսը: