Բաղդասարյան. Փաշինյանի կառավարության ծրագրի ընդունելու հարցը ՀՀԿ-ն դեռ չի քննարկել

Բաղդասարյան. Փաշինյանի կառավարության ծրագրի ընդունելու հարցը ՀՀԿ-ն դեռ չի քննարկել

PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին ՀՀԿ-ն կապահովի ձայների բավարար քանակ, որպեսզի ՀՀ-ն վարչապետ ունենա: Այդ մասին լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Մենք արել ենք հայտարարություն, մենք հավատարիմ ենք հայտարարությանը։ Նկատի ունենալով մեր ընդդիմադիր գործընկերների քայլերը՝ մենք կօժանդակենք բավարար ձայների քանակով, որպեսզի ամսի 8-ին ՀՀ-ն ունենա վարչապետ», - նշել է նա, հայտոնւմ է Aysor.am-ը։

Դիտարկմանը, թե արդյոք չի բացառվում, որ ՀՀԿ-ն դեմ քվեարկի Փաշինյանի ներկայացրած ծրագրին, Բաղդասարյանն ասել է, որ դեռևս ծրագիր չկա, երբ Փաշինյանն այն բերի, այդ ժամանակ էլ կքննարկեն։

«Մնացածի մասին քննարկում չենք ծավալել։ Այս իրավիճակում քաղաքական իրադրաթյուններն ամեն րոպե փոփոխության ենք ենթարկվում», - նշել է նա։

Դիտարկմանը, թե Էդմոն Մարուքյանը վստահություն է հայտնել, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու նաև Փաշինյանի ծրագրին, Բաղդասարյանն ասել է.«Կարծեմ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը ես եմ, Էդմոն Մարուքյանը չէ։ Դեռ չկա նման որոշում»։

Բաղդասարյանը հավելել է նաև, որ իրենց ունեցած մտավախությունները չեն փոխվել. ՀՀԿ-ն շարունակում է մտահոգ մնալ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությամբ և անվտանգությամբ։«Մնալով նույն դիրքորոշմանը՝ մենք այս իրավիճակը կարգավորելու համար քաղաքական որոշում ենք կայացրել, որպեսզի չխոչընդոտենք և օժանդակենք՝ ընտրվի վարչապետ։ Մենք խոսել ենք Փաշինյանի հետ, նա վստահ է, որ իր աշխատանքով կարող է այդ մտահոգությունները փարատել», - նկատել է նա։

ԱԺ ճեպազրույցում ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասել է, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կհաստատի ներկայացված ծրագիրը: «ՀՀԿ-ն կհաստատի կառավարության ծրագիրը, իսկ Փաշինյանը կունենա նման ծրագիր»,-ասաց Մարուքյանը և հավելեց, որ եթե չաջակցի, նորից երկփուլ ընտրություն է սկսվում։ ԵԼՔ-ը խորհրդարանում կլինի Փաշինյանի կառավարության թիկունքը։ Հիմա պետք է աշխատենք այն ծրագրերի ու փոփոխությունների իրականացման վրա, որը կառավարությունը կբերի խորհրդարան»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---