1 տարի 10 ամիս բանտում անցկացրած Անդրիաս Ղուկասյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից

1 տարի 10 ամիս բանտում անցկացրած Անդրիաս Ղուկասյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Նրա հանդեպ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին:

Դատական նիստին ներկա չէին տուժողներից որևէ մեկը։ Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը 2016-ի հուլիսի վերջից անազատության մեջ է, իսկ դատն անընդհատ ձգձգվում է, գրում է Panorama.am-ը։

Անդրեաս Ղուկասյանին ութ այլ անձանց հետ մեղադրանք էր առաջադրվել 2016-ի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար: Մինչև օրս միայն Ղուկասյանն էր ենթարկվում վերոհիշյալ մեղադրանքով քրեական հետապնդման, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքն էլ չէր փոխվում ու չնայած բազմաթիվ միջնորդությունների նա շարունակում էր մնալ անազատության մեջ:

Ղուկասյանն ասել է, որ մշտապես պայքարել է «ընտրողական» արդարադատության դեմ, նշել, որ միանում է իր պաշտպանների՝ Ինեսա Պետրոսյանի և Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդությանը։

Մեղադրողն առարկել է այս միջնորդության դեմ, նշել, որ դատարանը պարբերաբար անդրադարձել է այդ հարցին, պաշտպանության կողմը բազմիցս միջնորդություններ է ներկայացրել, դատարանը կայացրել է դատական ակտեր, որոնցում հստակ ներկայացված են կալանավորման հիմքերն ու պայմանները։

Դատական նիստին ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Լրագրողների հետ զրույցում Սվիտալսկին տեղեկացրել է՝ ԵՄ-ն բոլոր նիստերին հետևում է, և այսօր իր՝ նիստին ներկա լինելը ևս այդ դիտարկման շարունակությունն է։

Սվիտալսկին միայն ասել է՝ որպես ԵՄ՝ միայն կարող է կրկնել, որ իրենք հստակ նպատակ ունեն՝ աջակցելու Հայաստանում անկախ և արդար դատական համակարգի կայացմանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---