Նախագահ. Մայիսի 8-ին ԱԺ-ից ակնկալում ենք խոհեմության և հեռատեսության դրսևորում

Նախագահ. Մայիսի 8-ին ԱԺ-ից ակնկալում ենք խոհեմության և հեռատեսության դրսևորում

PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին Ազգային ժողովում կայանալիք Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլին ընդառաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է.

«Պահը բեկումնային է և պատասխանատու Հայաստանի ապագայի համար: Բոլորս՝ առաջին հերթի քաղաքական պատասխանատուները, ինչպես նաև մեր ամբողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պետք է այս գիտակցումով գնահատենք իրավիճակը և կատարենք մեր քայլերը:

Եթե ուզում ենք այս վիճակից դուրս գալ շահած,- իսկ մենք պարտավոր ենք շահած դուրս գալ,- խնամքով պետք է հունի մեջ դնենք այն վիթխարի եռանդը, որ մեր հասարակությունը կուտակել է այս օրերին, և պահպանենք այն վարկը, որ Հայաստանը համաժողովրդական շարժման շնորհիվ ձեռք է բերել միջազգային հանրության առջև:

Ակնկալում ենք, որ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը որոշումներ ընդունելիս կդրսևորեն առավելագույն խոհեմություն և հեռատեսություն, և կառաջնորդվեն հասարակության բարօրության ու համազգային շահերով:

Համոզված եմ, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել ազգային համաձայնության ոգով:

Մեր ժողովուրդն այս է սպասում իր քաղաքական պատասխանատուներից:

Վստահ եմ, որ հանրօգուտ լուծման շնորհիվ Հայաստանում կստեղծվի հանրային վստահության մթնոլորտ, և մեր քաղաքացիները, համայն հայության հետ միասին, կլծվեն Մայր Հայրենիքի վերաշինման գործին»:

Վարչապետի ընտրությունների երկրորդ փուլում, ինչպես և առաջին, միակ թեկնածուն ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն է: Իշխող Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ կօգնի ընտրվել «ժողովրդի թեկնածուին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---