ՀՀԿ խոսնակ. Համապատասխան ձայներով կապահովենք, որ Փաշինյանն ընտրվի վարչապետ

ՀՀԿ խոսնակ. Համապատասխան ձայներով կապահովենք, որ Փաշինյանն ընտրվի վարչապետ

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունում մի շարք պատգամավորների հորդորել են մայիսի 8-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստում, որի ժամանակ պետք է քննարկվի վարչապետի ընտրության հարցը, քվեարկել ԱԺ պատգամավորների ստորագրությունների 1/3-ը հավաքած թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին: Այդ մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության Գերագույն մարմնի նիստի ավարտից հետո:

«Որպես կուսակցություն, մնում ենք մեր սկզբունքայնին կարծիքին: Միաժամանակ, վաղն օժանդակելու ենք պատգամավորների 1/3 ստորագրությունն ունեցող թեկնածուին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին: ՀՀԿ-ն համապատասխան ձայների քանակով կապահովի, որ մայիսի 8-ին Հայաստանն ունենա վարչապետ: Արդեն հորդորել ենք կոնկրետ պատգամավորների կողմ քվեարկել: 45 ձայն իրենք ունեն (ընդդիմությունը,- խմբ), մենք էլ համապատասխան քանակությամբ ձայն կապահովենք, որ Փաշինյանը վաղն ընտրվի վարչապետ: Դա կարող է լինել 8 ձայն, կարող է լինել՝ 10, կարող է լինել 11, վաղը կիմանաք», - ասաց Շարմազանովը:

Վարչապետի ընտրությունների երկրորդ փուլում, ինչպես և առաջին, պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---