«Հայաստանի Անմահ գնդի» քայլերթը՝ մայիսի 9-ին Երևանում 8 մայիսի 2018 - 10:52 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդը և դրա վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով մայիսի 9-ին Երևանում անցկացնելու է «Անմահ գունդ» խորագրով քայլերթը: Ակցիան մեկնարկելու է մայիսի 9-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի «Ազատության» հրապարակից: Քայլերթի մասնակիցներն, ինչպես նախորդ տարի, իրենց հետ տանելու են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները: Քայլերթին մասնակցելու են ՀՀ և Արցախի ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող վետերաններ և այլոք: Ակցիայի նպատակն է՝ պահպանել յուրաքանչյուր ընտանիքում Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին հիշողությունը: Ակցիան կմեկնարկի Ազատության հրապարակից ժամը 13:00-ին, որից հետո քայլերթը կանցնի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Նալբանդյան փողոցով դեպի Թումանյան փողոց և կավարտվի «Մոսկվա» կինոթատրոնին հարող Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |