2017-ին Հայաստանում արտահանում/ՀՆԱ ամենաբարձր ցուցանիշն է եղել 8 մայիսի 2018 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից ապրանքների արտահանման աճը 2017-ին կազմել է 25․2 տոկոս, ինչը վերջին 6 տարվա ամենաբարձր ցուցանիշն է, ընդ որում արտահանման աճի կեսից ավելին ապահովել է մշակող արդյունաբերությունը՝ նպաստումը կազմել է 12,7 տոկոսային կետ: Այդ մասին հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը: 2017-ին ապրանքների և ծառայությունների արտահանման աճը կազմել է 19.7 տոկոս: Իսկ արտահանում/ՀՆԱ ցուցանիշը հասել է երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակին՝ 38.1 տոկոս: Այսպիսով, գրանցվել է աննախադեպ աճ՝ 5 տոկոսային կետով՝ 2016-ի 33.1 տոկոսի համեմատ։ Ըստ նախարարության՝ 2018-ի առաջին եռամսյակի ընթացքում գրանցվել է ապրանքների արտահանման ծավալի զգալի աճ՝ 34,4 տոկոսի չափով: Ավելին, 2018-ի առաջին եռամսյակի ապրանքների արտահանման աճի մեծ մասը (60 տոկոսից ավել) ապահովել է մշակող արդյունաբերությունը՝ նպաստումը կազմել է 20,8 տոկոսային կետ։ Այսպիսով, 2018-ի արտահանման աճի հիմնական մղող ուժը հանդիսացել է մշակող արդյունաբերությունը։ Զբոսաշրջությունը, որը ապահովում է ծառայությունների զգալի մասնաբաժինը նույնպես աճել է։ 2017 թվականին զգալի աճել է զբոսաշրջային այցելությունների թիվը՝ կազմելով 1,5 մլն մարդ, ինչը գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը մոտ 18,7 տոկոսով։ Զբոսաշրջային այցելությունների թիվը 2018-ի առաջին եռամսյակում շարունակել է աճել՝ մոտ16,1%-ով։ ՀՀ-ում աշխատողների թիվն ու ամսական միջին աշխատավարձն աճել են: 2018թ. հունվար-մարտ ամիսներին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 5.6 մլրդ դրամ կամ 7% եկամտային հարկի հաշվարկային աճ է գրանցվել: Ցուցանիշը հիմնականում պայմանավորված է առևտրային հարկ վճարողների մոտ գրանցված շուրջ 6.1 մլրդ դրամ կամ 12.6% աճով, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |