Յուրա Մովսիսյանը շնորհավորել է հայերին թավշա հեղափոխության հաղթանակի առթիվ![]() 8 մայիսի 2018 - 17:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելը ողջունել է նաև հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ Յուրա Մովսիսյանը՝ գրառում անելով իր ֆեյսբուքյան էջում: «Մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ցույցերից հետո, հայկական թավշյա հեղափոխությունը հասավ հաջողության: Շնորհավորում եմ մեր ժողովրդին աշխարհի բոլոր անկյուններում»,-ասվում է գրառման մեջ: Նա հրապարակել է նաև պաստառը, որտեղ պատկերված է համաժողովրդական շարժման առաջնորդ և նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: Հղումներ թեմայով. ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |