ԵՄ. Անհրաժեշտ է երկխոսություն ՀՀ-ում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների միջև

ԵՄ. Անհրաժեշտ է երկխոսություն ՀՀ-ում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների միջև

PanARMENIAN.Net - Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի կառույցի հետ համագործակցությունը նաև վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո: Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանի համատեղ հայտարարության մեջ:

Երկրի առջև ծառացած խնդիրները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է երկխոսություն Հայաստանում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության կայքում:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն մտադիր է աշխատել Փաշինյանի և նրա կառավարության հետ ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի իրագործման ուղղությամբ: Աշխատանք կտարվի ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պահպանման հետագա ամրապնդման ուղղությամբ:

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---