Վարչապետի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ պաշտոնանկ են արվել

Վարչապետի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ պաշտոնանկ են արվել

PanARMENIAN.Net - Կարեն Կարապետյանը, մինչ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների վայր դնելը, պաշտոնանկությունների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել: Մասնավորապես, Կարապետյանի ստորագրած հրամանագրերով,Ալեքսան Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից:

Վլադիմիր Հակոբյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից:

Մեկ այլ որոշմամբ, Միքայել Հարությունյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից, Վահե Ստեփանյանն էլ՝ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը ևսազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը:

ԱԺ հատուկ նիստի արդյունքով, ձայների 59 կողմ ու 42 դեմ հարաբերակցությամբ մայիսի 8-ին վարչապետի պաշտոնումընտրվեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը 7-օրյա ժամկետում պետք է նոր կառավարություն ձևավորի:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---