Մխիթարյան․ Խաղաղ շարժմամբ ամբողջ աշխարհին ցույց տվեցինք՝ ինչպես լսելի դարձնել ժողովրդի ձայնը

Մխիթարյան․ Խաղաղ շարժմամբ ամբողջ աշխարհին ցույց տվեցինք՝ ինչպես լսելի դարձնել ժողովրդի ձայնը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյաննանդրադարձել է երևանյան իրադարձություններին։ Ֆեյսբուքյան իր էջում նա, մասնավորապես, գրել է․

«Այսօր ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում ժողովրդիս համար: Ամբողջ Հայաստանում մի քանի շաբաթ տևած խաղաղ և ժողովրդական շարժումներից հետո մեր երկիրն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչպես կարելի է լսել ժողովրդի ձայնը: Մաղթում եմ Հայաստանին լինել մի վայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա լավագույն հնարավորությունները՝ իր երազանքներն իրականացնելու համար։ Կեցցես, Հայ ժողովուրդ™», - գրել է ֆուտբոլիստը։

ԱԺ-ում մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---