Փոխվարչապետի պաշտոնակատարը Փաշինյանին ծանոթացրել է ԵՏՄ սպասվող գագաթնաժողովի մանրամասներին 8 մայիսի 2018 - 23:48 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ի երեկոյան ընդունել է փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Վաչե Գաբրիելյանը վարչապետին ներկայացրել է գագաթնաժողովի օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում գործակցության հետագա զարգացումն ու անդամ պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը: ԱԺ-ում մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: Փաշինյանը հայտարարել էր, որ մասնակցելու է ԵՏՄ գագաթնաժողովին՝ նշելով, որ հուսով է՝ հանդիպում կունենա նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին կայանալիք գագաթնաժողովում: Մինչև այդ Կրեմլում հայտարարել էին, որ ակնկալում են Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ մայիսյան գագաթնաժողովին՝ հուսալով, որ միջոցառման շրջանակում կկայանա նաև ՌԴ և ՀՀ ղեկավարների երկկողմ հանդիպումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» |