ՀՀ նախագահ․ Հուսով եմ՝ վաղն ավելի լավ է լինելու և կառավարությունն իրեն արդարացնելու է

ՀՀ նախագահ․ Հուսով եմ՝ վաղն ավելի լավ է լինելու և կառավարությունն իրեն արդարացնելու է

PanARMENIAN.Net - Կարող ենք ասել, որ այսօր նոր հանրապետության առաջին օրն է։ Այդ մասինՀաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը, որը եկել էր հարգանքի տուրք մատուցելու Մեծ հայրենականում զոհերի հիշատակին։

«Մեր երկրում երեկվանից շատ բան է փոխվել։ Այսօր մենք ունենք նոր վարչապետ, երիտասարդները հույսեր ունեն, որ վաղն ավելի լավ է լինելու, քան՝ երեկ», - նշել է Սարգսյանը, գրում է «Այսօր»-ը։

Հարցին, թե արդյոք ինքն այդ հույսն ունի, Արմեն Սարգսյանը պատասխանել է՝ եթե չունենար, այստեղ չէր լինի։

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, իր հետ շատ գործնական և հարգալից հարաբերություններ ունեմ։ Իմ ներդրումն անպայման պետք է ունենամ, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի, հակառակ դեպքում անիմաստ է այս ամբողջ շարժումը, հակառակ դեպքում անիմաստ կլինեն այն բոլոր հույսերը, որ ժողովուրդն ունի ապագայի հանդեպ։ Այնպես որ, հույս ունեմ, որ վաղն, իսկապես, ավելի լավ է լինելու և կառավարությունն իրեն արդարացնելու է», - եզրափակել է ՀՀ նախագահը։

ԱԺ-ում մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---