Վիգեն Սարգսյան․ Տոնոյանը ՊՆ-ն լավ գիտի, շատ հարմար կլիներ նրան տեսնել որպես նախարար

Վիգեն Սարգսյան․ Տոնոյանը ՊՆ-ն լավ գիտի, շատ հարմար կլիներ նրան տեսնել որպես նախարար

PanARMENIAN.Net - Պաշտպանության նոր նախարարի նշանակման հարցով զբաղվելու է նոր կառավարությունը, ու բոլոր թեկնածուների անուններն առաջիկայում հայտնի կդառնան։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, հայտնում է «Այսօր»-ը։

Լրագրողների հարցին՝ ու՞մ է տեսնում պաշտպանության նախարարի պաշտոնում և ի՞նչ կարծիք ունի քննարկվող՝ Դավիթ Տոնոյանի թեկնածության մասին, Վիգեն Սարգսյանն ասել է, որ վերջինիս ծանոթ է ավելի քան 19 տարի:

«Նա պաշպանության նախարարությունը լավ գիտի, այստեղ ծառայել է և անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ տեսնել որպես նախարար Դավիթ Տոնոյանին», - ասել է Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ իր համար անհասկանալի էր Դավիթ Տոնոյանի արձագանքը փաստին, երբ Արարատ Միրզոյանը, որպես Պաշտպանության նախարարի հնարավոր թեկնածու, դիտարկեց նրան։

«Լինելով Կառավարության կազմում՝ բաց թողնել դռները նման բանակցությունների համար... Ես անձամբ նման բան չէի անի, ինձ համար դա տաբու է, բայց մարդիկ տարբեր են», - ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։

Անդրադառնալով իրեն հաջորդողին պարտականությունները փոխանցելուն՝ Սարգսյանը տեղեկացրել է, որ մոտ տասը ժամանոց բրիֆինգ են պատրաստում նոր նախարարի ու նոր թիմի համար և մանրակրկիտ ձևով փոխանցելու են տեղեկությունը։

«Մենք յուրաքանչյուր ծրագրի տակ գիտենք իրավական դաշտի կարգավորումներն ու անելիքները, գիտենք ֆինանսավորման աղբյուրները և դրանց հետագա ճիշտ գործադրման ուղղությունները», - ասել է նա։

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ընդգծել է՝ շատ լավ հասկանում են այն առաջնահերթությունը, որն անհրաժեշտ է ծրագրերի իրականացման համար։

«Եվ ամեն ինչ անելու ենք, որպեսզի նոր թիմը և նախարարը հաջողեն, որովհետև դա կլինի մեր ընդհանուր հաղթանակը», - նշել է Վիգեն Սարգսյանը։

Նրա համոզմամբ, որևէ մարդ, որը գոնե մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի նվիրվել է երկրի պաշտպանության կազմակերպման գործին, պետք է առնվազն ոչ ադեկվատ լինի, որպեսզի չերազի, որ իր հաջորդն իրենից արդյունավետ լինի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---