Հայ-ադրբեջանական սահմանը հատելիս գերեվարված խմբի կազմում Բանգլադեշի քաղաքացիներ էին

Հայ-ադրբեջանական սահմանը հատելիս գերեվարված խմբի կազմում Բանգլադեշի քաղաքացիներ էին

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում մայիսի լույս 8-ի գիշերը ՀՀ զինծառայողների կողմից գերեվարված 6-հոգանոց խմբի կազմում Բանգադեշի քաղաքացիներ էին։ Այդ մասին ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:

«Մեր զինծառայողները սահմանային ռեժիմը խախտելու պահին կարողացել են վնասազերծել Բանգլադեշի քաղաքացիներից կազմված խումբը», - ասել է Սարգսյանը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։

Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Ադրբեջանից 6 անձ փորձել էր անցնել ՀՀ սահմանը՝ խոստանալով մանրամասներն ավելի ուշ ներկայացնել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---