Վարչապետ․ ՌԴ հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները պետք է խորանան

Վարչապետ․ ՌԴ հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները պետք է խորանան

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն։ Այդ մասին նաև ասել է Արցախում լրագրողների հետ հանդիպմանը։

«Երեկ հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը շատ անկեղծ և կառուցողական էր։ Ռուսաստանի հետ հարաբերություններում սպասում ենք միայն դրական զարգացումեր», - ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է խորանան և զարգանան, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում:

«Պետք է նաև մեծացնել այդ կազմակերպություններում անդամակցության արդյունավետությունը: Ապրանքաշրջանառությունը պետք է հասնի այնպիսի ծավալների, որ դրա արդյունքները զգան տնտեսությունն ու երկրի բնակիչները», - ասել է Փաշինյանը:

ԱԺ-ում մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:

Մայիսի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ու Պուտինը երկուստեք պատրաստակամություն էին հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ: Կողմերն ընդգծել են, որ նշված հարցերն առավել մանրամասնորեն քննարկելու առիթ կունենան ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մայիսի 14-ին կայանալիք նիստի շրջանակում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---