ՀՅԴ խմբակցության պատգամավորը մանդատը վայր է դրել![]() 10 մայիսի 2018 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։ «Հարգելի պարոն Բաբլոյան, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգի 154-րդ և 155-րդ հոդվածներով, Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը», - նշված է Բաբայանի դիմումի մեջ։ Մինչև այդ,մայիսի 3-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը: Մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրությունների ժամանակ նա դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածութնաը, թեև ՀՅԴ խմբակցությունը որոշում էր կայացրել նրա օգտին քվեարկել: «Հակառակ պարագայում խախտած կլինեմ խղճով քվեարկելու իմ սահմանադրական իրավունքը», - ասել էր Վարդանյանը՝ նշելով, որ եթե ՀՅԴ-ն պահանջի, պատրաստ է վայր դնել մանդատը: ![]() ![]() Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |